2016 թվականին Հայաստանի գումարավարկային քաղաքականությունը համահունչ էր տնտեսական ցուցանիշների հետ։ Այս մասին հուլիսի 7-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ  ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ելույթ ունենալով 2016 թվականին Կենտրոնական բանկի գումարավարկային քաղաքականության հաշվետվության քննարկումներում։

Նա առանձնացրել է տնտեսության դոլարիզացման բարձր մակարդակը, որը վերջին տարիներին աճի ցածր, սակայն զգալի տենդենցներ է ցուցաբերում։ «Դրա դեմ որպես դեղամիջոց կարող ենք օգտագործել մակրոտնտեսական կայունությունը, որն ապահովվել է 2016 թվականին»,-ընդգծեց Արամյանը։

Նախարարի համաձայն՝ 2016 թվականին Կենտրոնական բանկը շատ չի միջամտել արժութային շուկային։ «Մենք դա դրական ենք գնահատում»,-հավելեց ֆինանսների նախարարը։