Համբուրգում անկարգությունների ժամանակ տուժած ոստիկանների թիվը հասել է 196-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը։
Ավելի վաղ հայտնել էին 159 տուժածների մասին։
«Տուժած ոստիկանների թիվը, որոնց մասին մեզ հստակ հայտնի է, 196 է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի անցկացման ֆոնին սկսվել են զանգվածային անկարգություններ։





























