ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արտահայտվել Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի առաջին օրվա մասին: Այս մասին նա գրառում է կատարել իր «Թվիթերում», փոխանցում է Gazeta-ն:

«Համաշխարհային առաջնորդների հետ հոյակապ առաջին օր էր այստեղ Համբուրգում (Գերմանիա) G20-ի գագաթնաժողովում: Անհամբերությամբ սպասում եմ երկրորդ օրվան»,- գրել է նա:

Հուլիսի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկել է «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովը:

G20-ի գագաթնաժողովի առաջին օրը տեղի է ունեցել ամենասպասված իրադարձություններից մեկը` Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջին անձնական հանդիպումը: