ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Կրակովում անցնող 41-րդ նստաշրջանում հուլիսի 9-ին Բադեն- Վյուրտեմբերգի քարանձավները ընդգրկել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Տարածաշրջանի վեց քարանձավներ միավորվել են «Սառցե դարաշրջանի հնագույն արվեստների քարանձավներ» համալիրում, հայտնում է DW-ը։

2007-ին Թյուբինգեն համալսարանի հնագետները պեղումների ընթացքում քարանձավներում հայտնաբերել են մամոնտի ժանիքից պատրաստված փոքր քանդակներ, որոնք կենդանիների ու մարդկանց են պատկերում։ Այդ քանդակներից երկուսը համարվում են մամոնտի ոսկորից պատրաստված մարդկության պատմության մեջ առաջին քանդակները։