Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է «Կուպալյե» հանրապետական տոնի միջոցառումները։ Համերգի ժամանակ նախագահի կողքին նստած էր 21-ամյա ֆոտոմոդել Կրիստինա Նեւերոն, գրում է «Նաշա Նիվա»-ն։
Միջոցառումը անցել է հուլիսի 8-ին։ Բելառուսի նախագահի կայքում հրապարակվել են մի քանի լուսանկարներ, որտեղ երեւում է, որ Լուկաշենկոյի ձախ կողմում ինչ-որ թխահեր աղջիկ է նստած։
Ավելի վաղ այդ աղջկան երբեւէ չեն նկատել նախագահի կողքին, նշում է պարբերականը։ Նեւերոն ապագա ֆինանսագետ է, այս տարի նա ստացել է Վիտեբսկի պետական տեխնոլոգիական համալսարանի դիպլոմ, նաեւ մասնակցել նախագահական պարահանդեսին։ Զբաղվում է պարերով, 2016-ին հաղթել է «Թագուհի Գարուն» գեղեցկության մրցույթում։





























