Համբուրգի տրանսպորտային միությունը որոշել է մեկ ամսվա ուղետոմս նվիրել այն քաղաքացիներին, ում մեքենաները այրվել են կամ վնասվել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի անցկացման օրերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Համբուրգում հուլիսի 7-ին ու 8-ին անցկացվել են հակագլոբալիստների ցույցեր։ Քաղաքի տարբեր թաղամասերում արմատականները բարիկադներ են կառուցել խաչմերուկներին, հրկիզել մեքենաներն ու բախումներ ունեցել իրավապահների հետ։

Պարբերականի տվյալներով, ամսական ուղետոմսը ներառելու է ուղեւորությունները քաղաքային ու արվարձանային հասարակական տրանսպորտով, էքսպրես- ավտոբուսներով ու տարածաշրջանային գնացքներով։

Հուլիսի 10-ին արդեն ուղետոմս ստանալու հայտ է ներկայացրել  հինգ մարդ։