Մոսկվան վրդովեցուցիչ է համարում, որ ԱՄՆ-ն դեռ չի լուծել Միացյալ Նահանգներում ռուսական դիվանագիտական սեփականության խնդիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վրդովեցուցիչ իրավիճակ է։ Ես կարծում եմ, որ այնպիսի երկրի համար ինչպիսին ԱՄՆ-ն է՝ միջազգային իրավունքի ջատագովի, պարզապես ամոթ է դրությունը թողնել նման իրավիճակում», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Մոսկվայում հասկանում են ԱՄՆ կոնգրեսում տարածված ռուսոֆոբիան՝ այդ հարցի հետ կապված։ Նախարարը հիշեցրել է, որ որոշումն է ընդունել է Բարաք Օբամայի վարչակազմը։ Ըստ Լավրովի՝ Օբամայի վարչակազմը ցանկանում էր առավելագույնս թունավորել ռուս-ամերիկյան հարաբերությունները։

Հիշեցնենք, որ խոսքը Նյու Յորք եւ Մերիլենդ նահանգներում դիվանագիտական երկու ամառանոցների մասին է: Անցյալ տարեվերջին Օբամայի վարչակազմը Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում փակեց դրանք: Ռուսաստանցի դիվանագետները ստիպված եղան հեռանալ տներից: