«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի տեսակցությունների վրա դրված արգելքը հանվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Աստղիկը: Նա նշեց, որ Վարդան Գերավետյանի տեսակցությունների վրա դրված արգելքը հանվել է հունիսի 24-ին եւ մեկ շաբաթ առաջ տեսակցել է եղբորը:

Նշենք, որ Վարդան Գերավետյանը նաեւ առողջական խնդիրներ ունի. ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նա անհրաժեշտ հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, նրան տրվել է համապատասխան բժշկական խորհրդատվություն: Վարդան Գերավետյանը դեղորայքային բուժումը կշարունակի ՔԿՀ-ում:  NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանն ավելի վաղ նշել էր, որ պաշտպանյալի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ: Վարդան Գերավետյանի ստուգումը կազմակերպելու համար պաշտպանը դիմել էր ՔԿՀ:

Վարդան Գերավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):