Հուլիսի 17–ին կլրանա «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի տարածքը զինված գրավելու մեկ տարին: NEWS.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը պատրաստվում է մեծ միջոցառում կազմակերպել այդ կապակցությամբ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ զոհված ոստիկանների հիշատակին կտեղադրվեն հուշարձաններ։ Դրանք կլինեն, թե ՊՊԾ գնդի տարածքում, թե հարակից տարածքում, ամենայն հավանականությամբ այն տեղերում, որտեղ զոհվել են ոստիկանները։ 

Հիշեցնենք, որ  հուլիսի 17–ի լուսադեմին  գնդի տարածքը զինված գրավելու ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամների ու տարածքը պաշտպանող ոստիկանների միջեւ փոխհրաձգության հետեւանքով զոհվեց  ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը։ Վիրավորվել եւ հետագայում հիվանդանոցում մահացել էր ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։  «Սասնա ծռեր» խմբի հանձնվելուց մեկ օր առաջ  գնդի հարակից տարածքում ծառայություն իրականացնելիս՝ հենց  մեքենայի մեջ սպանվել էր ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը։