Մալթայի խորհրդարանը հավանության է արժանացրել նույնասեռական ամուսնությունների մասին օրենքը, գրում է Reuters-ը:

Ընդդիմության հավանությանն արժանացած օրինագիծը ենթադրում է, որ ամուսնության մասին օրենքից պետք է հանվեն «ամուսին», «կին», «մայր» եւ «հայր» բառերը՝ դրանք փոխարինելով, ըստ սեռի, «ամուսին/կին», «ծնող» եւ «ծնող, որը չի ծննդաբերել» բառերով:

Մալթային վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հերքել է մեղադրանքներն այն մասին, որ այս փոփոխությունները վերջ կդնեն «Մայրերի օրվան» կան «Հայրերի օրվան»՝ հայտարարելով, որ նման ենթադրությունները «ծիծաղելի են»: