Մոսկվայի շրջանային դատարանը Զաուր Դադաեւին 20 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Դադաեւին 20 տարի ժամկետով ազատազրկել խիստ ռեժիմի գաղութում եւ 100 հազար ռուբլու չափով տուգանք նշանակել»,- վճիռն ընթերցել է դատավոր Յուրի Ժիտնիկովը:

Դատավճիռը հիմնված է երդվյալների վճռի հիման վրա: Հավելենք, որ դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում: