Գերմանիայից եւ ԱՄՆ-ից ներդրողները Երեւանից հյուսիս ախտահանող հեղուկների գործարարն կկառուցեն։ Շինարարության համար հող հատկացնելու որոշումը կայացրել են հուլիսի 13-ին Կառավարության նիստում։
Պետական գույքի կառավարման վարչության հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանը նիստում հայտարարեց, որ Երեւանի մերձակայքում՝ Պռոշյան գյուղում, հողը կգնեն սեփականատիրոջից՝ հայկական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացուց։ Դրա համար շուրջ 107 մլն դրամ կհատկացվի։
Արտադրությունը «կկազմակերպեն» Գերմանիայից եւ ԱՄՆ-ից ներդրողները։ Նրանց բացած «Պ եւ Օ» ՓԲԸ-ն շուրջ 3 մլն դոլար կներդնի եւ 3 տարում 100-150 աշխատատեղ կստեղծի։




























