Ռուսաստանը պետք է հանի իր զորքերը Հարավային Օսիայից եւ Աբխազիայից: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը:
«Միացյալ Թագավարությունը, ինչպես այստեղ ներկայացված երկրների մեծ մասը, անխոս ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է Քլեգը` ԵԱՀԿ գագաթաժողովում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա կոչ է արել Ռուսաստանին հանել իր զորքերը Հարավային Օսիայից եւ Աբխազիայից:





























