Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում հանդիպել է Ղազախստանի նաագահ Նուրսուլթան Նազարբաեւին, հաղորդում է Cihan գործակալությունը:

Հանդիպմանը նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունն ու երկկողմ հարաբերությունները:

Գյուլը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ 11 տարի անց ԵԱՀԿ գագաթաժողովը Ստամբուլից հետո կայանում է բարեկամ Ղազախստանում: