ԵԱՀԿ-ի համար հիմնական մարտահրավերները հակամարտություններն են կազմակերպոթւյան անդամ-երկրների տարածքում: Այդ մասին ԵԱՀԿ գագաթաժողովում հայտնել է Ավստրիայի նախագահ Հայնց  Ֆիշերը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:

Ֆիշերի խոսքով, հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ է բոլոր ներգրավված կողմերի մասնակցությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:

Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել: