Եգիպտոսում անվտանգության ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի հայտնի զինյալի, որին կասկածում են Հյուսիսային Սինայում վերջերս տեղի ունեցած հարձակմանը մասնակցության մեջ, հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ԱԳՆ հայտարարությունը։
Նշում են, որ անվտանգության ուժերը գործողություն են իրականացրել Արիշ քաղաքում, որտեղ զինյալները ստեղծել են իրենց կայանը։ Փոխհրաձգության ընթացքում սպանվել է խմբի առաջնորդներից մեկը՝ Ահմեդ Հասան Ահմեդ ալ Նաշուն, որը հայտնի է որպես Գանդուր Ալ Մասրի։
Մասրին պատասխանատվություն էր կրում մի քանի գործողությունների իրականացման ու Անսար-Բայթ-էլ – Մակդիս խմբավորման համար նոր անդամներ հավաքագրելու համար։ Այդ խմբավորումը 2014-ին ԻՊ-ին երդում էր տվել։




























