Լեսբոս կղզում միգրանտների ճամբարում բախումների հետեւանքով 35 մարդ է կալանավորվել։ AP-ի փոխանցմամբ, վերջին ութ օրերին սա արդեն երկրորդ դեպքն է։ 35 միգրանտներ են կալանավորվել հանրային կարգի խախտման համար, այն բանից հետո, երբ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ միգրանտների կողմից նետված քարերին ի պատասխան։
Ոստիկանության խոսքով, ցուցարարները նաեւ հրդեհներ են կազմակերպել ճամբարի ներսում ու սահմաններից դուրս ։
Ավելի քան 14 000 միգրանտներ մնում են Լեսբոսում ու այլ հունական կղզիներում։ Նրանց արգելված է մտնել Հունաստան՝ ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ համաձայնագրի համաձայն, որպեսզի սահմանափակվի Եվրոպա միգրանտների հոսքը։




























