ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է, որ «շատ վշատացած է» նրանից, որ հանրապետականներին չի հաջողվել Obamacare-ը չեղարկող ու փոխարինող օրինագիծը ներկայացնել Սենատի քվեարկությանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Յոթ տարվա ընթացքում մենք Կոնգրեսից լսել ենք կոչեր՝ չեղարկել ու փոխարինել Obamacare-ը,- ասել է նա,- Այդ ամենը ասվում էր բարձր ու վստահ։ Բայց երբ մենք վերջապես հնարավորություն ունեցանք չեղարկել ու փոխարինել օրենքը, նրանք այդ իրավիճակը չօգտագործեցին» ։ Թրամփը շեշտել է, որ Բարաք Օբամայի իրականացրած բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխման արդյունքները «տոտալ աղետ» է համարում։ Նրա խոսքով հենց դրա պատճառով են վերջին տարիներին ապահովագրական մուծումները «աճել 200 տոկոսով»։
Թրամփը հայտնել է, որ մտադիր չէ դադարեցնել պայքարը ու մտադիր է հաղթանակ տանել՝ չապավինելով Սենատում քվեարկությանը։ «Թող Obamacare-ը փլվի, այդպես շատ ավելի հեշտ կլինի,- ասել է Թրամփը,- Մենք դրա համար պատասխանատվություն չենք կրի։ Մենք Obamacare-ին թույլ կտանք փլվել, ու դրանից հետո դեմոկրատները իրենք կգան մեզ մոտ ու կասեն․ «Ինչպե ՞ս կարող ենք շտկել այս իրավիճակը»։




























