Հայաստանում համայնքների զարգացման համար անհրաժեշտ է ապահովել ազգային տնտեսության զարգացումը։ Այս մասին հուլիսի 19-ին հայտարարեց Եվրամիության ծրագրի ղեկավար Ացե Վերկենիսը՝ «Ռազմավարական նպատակների ակտիվացման համար տարածաշրջանային եւ տեղի խաղացողների ջանքերի միավորումը» տարածքային զարգացման թեմայով համաժողովում իր ելույթի ժամանակ։
«Երբ ցանկանում ես զարգացնել համայնքները, ապա պետք է վստահ լինես ազգային տնտեսության զարգացման հարցում։ Մենք այստեղ՝ Հայաստանում, աշխատում ենք 4 տարի շարունակ»,- նշեց Վերկենիսը։
Նրա խոսքով՝ Նիդեռլանդներում համայնքների զարգացման համար 50 տարի անհրաժեշտ եղավ։ «Չեմ ասում, որ Հայաստանում եւս 50 տարի անհրաժշետ կլինի, կարող է նաեւ ավելի արագ տեղի ունենալ»,- հավելեց Ացե Վերկենիսը։




























