Մեկ տարի առաջ կալանավորված Սարի թաղի բնակիչներից Էդուարդ Զեյթունյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը:
Նրա խոսքով՝ ամուսինը սրտի հետ կապված խնդիրներ ունի: «Բացի այդ՝ նա ճնշված է, նրա հոգեկան վիճակը նույնպես լավ չէ»,- հավելեց կալանավորվածի կինը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին Սարի թաղում ոստիկանության հետ բախումների ընթացքում 10 մարդ է ձերբակալվել:




























