Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները ստիպված են մրսե նիստերի դահլիճում, քանի որ խորհրդարանը գումար չի գտել շենքի ջեռուցման համար:

Դեկտեմբերի 1-ին խորհրդարանականները որոշել են աշխատել անգամ առանց ընդմիջման, որպեսզի արագ ավարտեն լիագումար նիստը:

Գերագույն Ռադայի կանոնակարգի կոմիտեի նխագահ Վլադիմիր Մակեյենկոն հայտարարել է, որ խորհրդարանի ծախսերի մեջ շենքի ջեռուցման համար գումար նախատեսված չէ, քանի որ «Նոր Տարվա նախաշեմին այլ` ավելի կարեւոր բաներ կան», գրում է Lenta.ru-ն:

Մակեյենկոն նաեւ նշել է, որ Գերագույն Ռադան ջերմության համար պարտք է վերցրել 125 հազար դոլար: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը սպասարկող «Կիեւէներգոն» պարտքերի պատճառով դադարեցրել է մի շարք բնակելի թաղամասերի գազի մատակարարումը: Դրա արդյունքում առանց ջերմության է մնացել ավելի քան 2 մլն մարդ: