Թերթի տեղեկություններով՝ Գյուղատնտեսության նախարարություան Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատել են պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով: Հիշեցնենք, որ վերջերս վարպապետ Տիգրան Սարգսյանը քննադատել էր մի քանի գերատեսչությունների, այդ թվում նաեւ՝ գյուղնախարարության աշխատանքները: Դրանից հետո պաշտոններից ազատվեցին  փոխնախարարներ եւ վարչության պետեր, նաեւ՝ Գյուլզադյանը: Այդ դեպքից մի քանի օր հետո Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Վ.Գյուլզադյանի պաշտոնանկումը կապեց «Զվարթնոց» օդանավակայանում պատգամավորներից մեկի դստեր բեռի արգելափակման հետ՝ չնշելով, թե կոնկրետ որ պատգամավորին նկատի ունի:

Խոսքը, թերթի տեղեկություններով, վերաբերել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ում դուստրը զբաղվում է այնպիսի նյութերի ներկրման բիզնեսով, որոնք պետք է ստուգվեն նշված տեսչության կողմից: Ըստ թերթի աղբյուրների, «Զվարթնոց» օդանավակայանում այդ տեսչության տեսուչները մի փոքր ուշացրել են պատգամավորի դստեր բեռի զննումը, ինչի համար էլ Դ.Հարությունյանը բողոքել է Տ.Սարգսյանին: