Նախագծի հեղինակ Ալֆի Ռեդլին երկու տարվա ընթացքում նախագծել ու հավաքել է քանդակ այն դանակներից, որոնք օգտագործվել են հանցագործություններում ամբողջ Անգլիայի ու Ուելսի տարածքում։
Սառը զենքը քանդակագործին տրամադրել են ոստիկանական բաժանմունքները ու Շրոփշիրի մետաղի մշակման կենտրոնը, որը գործարկել է «Փրկիր կյանք, հանձնիր դանակդ» անանուն ծրագիրը։ Որոշ դանակների վրա փորագրված են զոհերի անունները, հայտնում է TJ-ն։
Դանակները մաքրված են «կենսաբանական նյութից» ու բթացված։
Երբ հրեշտակի քանդակը պատրաստ էր, Ռեդլին դիմել է կառավարությանը՝ խնդրելով քանդակը տեղադրել Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում։ Նա դրանով ուզում է բարձրացնել բրիտանացիների իրազեկումն առկա խնդրի մասին։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


























