Խերսոնի մարզի ժամանակավորապես օկուպացված Օլեշկի բնակավայրում հումանիտար գործողություն անցկացնելու համար Ուկրաինան հոկտեմբերի 27-ին՝ Կիևի ժամանակով 03:00-ից, կրակի դադարեցման ռեժիմ է մտցնում: Դրա մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբից:

«Ուկրաինայի պաշտպանության ուժերն անում են հնարավոր ամեն ինչ Օլեշկիի բնակիչներին օգնելու համար և առավելագույն ջանքեր կգործադրեն մեր համաքաղաքացիների անվտանգությունն ապահովելու և նրանց փրկելու համար»,- նշել են Ուկրաինայի բանակում:

Ռուսաստանը հոկտեմբերի 27-ին լռության ռեժիմ կսահմանի Օլեշկիում հումանիտար գործողության համար: