Հայաստանում առաջին կիսամյակում ավելացել է սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահացության թիվը։ Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Արյան շրջանառության խախտման հետեւաքնով մահացել է 8425 մարդ։ Իսկ մյուս հիվանդությունների ու գործոնների հետեւանքով մահացության թիվը նվազել է՝ օնկոլոգիական հիվանդություններից՝ 1.3 տոկոսով՝ հասնելով 2756 մարդու, շնչուղիների հիվանդություններից 15.2 տոկոսով՝ հասնելով 1013 մարդու։ Իսկ դժբախտ պատահարների ու թունավորումների հետեւանքով մահացության թիվը նվազել է 22.5 տոկոսով՝ հասնելով 487-ի։