Վանաձորում հուլիսի 30-ին օձը կծել է 36-ամյա երիտասարդի:

Լոռոիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հիվանդանոց տեղափոխված Մհեր Սիմոնյանի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, սակայն ստացած բուժօգնության շնորհիվ նրա վիճակը բարելավվել է:

«Ընդունման պահին տուժածի վիճակը գնահատվել է ծանր: Կենտրոնում կատարվել են անհրաժեշտ բժշկական միջոցառումները, ներարկվել է հակաթույն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը:

Նշենք, որ սա Վանաձորում այս տարվա օձի խայթոցի առաջին դեպքն է: