Բրիտանիայի բնակչին մեղադրել են երեխաների տեքսով սեքս տիկնիկներ ներմուծելու մեջ։ Ոստիկանությունը դա կարեւոր իրադարձություն է համարում ՝երեխաների հանդեպ սեռական հանցագործությունների դեմ պայքարի տեսակետից, հայտնում է Reuters-ը։
72-ամյա Դեւիլ Թերները խոստովանել է, որ սեքսով է զբաղվել 117 սմ հասակով տիկնիկի հետ։ Նաեւ այդ տիկնիկի համար հագուստ է գնել։ Հանցավորության դեմ պայքարի հարցերով ազգային գործակալությունը հայտնել է, որ նման տիկիկներ նախկինում էլ էին ներմուծվում Բրիտանիա, մեղադրյալներին մեղավոր են ճանաչել անպարկեշտ օբյեկտներ ներմուծելու համար։ Սակայն Թերները դատավորին խնդրել է հայտնել, արդյոք իր տիկնիկը անպարկեշտ է օրենքի տեսակետից։ Դատավորը վճռել է, որ այո, բացատրելով, որ նման տիկնիկների ներմուծումը Բրիտանիա արգելված է։
Գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ երեխաների տեսքով սեքս տիկնիկների ներմուծում Բրիտանիայի համար նոր երեւույթ է։ «Մենք գիտենք, որ նման գնումները կարող են հուշել երեխաների դեմ այլ հանցագործությունների մասին, ինչպես Թերների դեպքում, որի մոտ հայտնաբերվել է 3-16 տարեկան երեխաների 34 հազար անպարկեշտ լուսանկարներ, նաեւ եւս երկու նման տիկնիկներ»,- նշել է նա։




























