Մալավիի ոստիկանությունը «Քեշգեյթ» կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ նախկին նախագահ Ջոյս Բանդային կալանավորելու օրդեր է տվել, հայտնում է AFP-ը։
«Ոստիկանությունը ստացել է արժանահավատ ապացույցներ, որոնք առաջացնում են ողջամիտ կասկածներ, որ նախկին նախագահը գործել է հանցագործություններ, որոնք կապակցված են ծառայողական դիրքի չարաշահման ու փող լվանալու հետ»,- հայտնել է ազգային ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Կադաձերան։
Բանդան ապրում է արտաքսման մեջ, այն բանից հետո, երբ ընտրություններում պարտվել է գործող նախագահ Փիթեր Մուտարիկեին՝ 2014-ին։
Կադաձերան ասել է, որ Բանդային «կասկածում են դիրքը չարաշահելու» մեջ։ Բանդան ընտրություններում պարտություն էր կրել «Քեշգեյթ» խոշոագույն ֆինանսական սկանդալի հետեւանքով։ Անցկացված աուդիտը բացահայտել է, որ 2013-ին վեց ամսվա ընթացքում մոտ 30 լն դոլար է յուրացվել պաշտոնատար անձանց կողմից։




























