«Քոչար տուր» ընկերությունը, որին պատկանող միկրոավտոբուսը հունիսի 18-ին վթարի էր ենթարկվել Ռուսաստանում, շարունակում է ուղեւորափոխադրումներ իրականացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Արթիկի բնակիչները:
«Քոչար տուրը» գործում է Արթիկում եւ վթարից տուժածները հենց արթիկցիներ են, վարորդը, որը ՌԴ-ում կալանքի տակ է, նույնպես Արթիկի բնակիչ է: Դեպքից անմիջապես հետո պաշտոնապես հայտարարվեց, որ ընկերությունը ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Դեռեւս հայտնի չէ՝ ընկերությունը կանոնավոր, թե՞ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում է իրականացում այս պահին: Ի դեպ, «Քոչար տուրի» տնօրեն Արամ Քոչարյանի հետ արդեն մեկ ամսից ավելի կլինի՝ կապ հաստատել չի հաջողվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Հայկական միկրոավտոբուսի վարորդ, 34-ամյա Կարապետ Մողրովյանը կալանքի տակ է, իսկ ԿԱՄԱԶ-ի ռուս վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել:


























