Անկարայում սկսվել է անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ժամանակ «Աքընջի» ավիաբազան զավթելու մեջ մեղադրվող 486 ամբաստանյալների դատավարությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։

«Աքընջի» բազայից, որը դարձել էր խռովարարների շտաբը, օդ են բարձրացել կործանիչներ ու ուղղաթիռներ, որոնք հարվածել են Թուրքիայի խորհրդարանի շենքին եւ Անկարայում այլ ռազմավարական օբյեկտների։

Գործում գլխավոր մեղադրյալն ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է, որը բնակվում է ԱՄՆ-ում։ Նրան եւ 44 մեղադրյալների դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել։ Նշվում է, որ 461 ամբաստանյալներ կալանավորված են, 18-ը երկրից չհեռանալու ստորագրություն են տվել, 7-ը հետախուզման մեջ են։