Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանից եւ Ուզբեկստանից ներգաղթյալների մասնակցությամբ «զանգվածային ծեծկռտուքի» վերաբերյալ տեղեկության չի տիրապետում։

Հիշեցնենք, որ համապատասխան տեղեկությունը տարածել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով տվյալ հաղորդագրությունը՝ ՌՀՄ-ի փոխնախագահ Գերման Անանյանցը հայտնեց, որ Ռուսաստանի հայերի միությունը նման տեղեկության չի տիրապետում։ «Ես նաեւ կապվել եմ Ռուսաստանում ուզբեկների միության նախագահի հետ։ Պարզվել է, որ նրանց կազմակերպությունը եւս այդ կապակցությամբ որեւէ տեղեկության չի տիրապետում»,-նշեց Անանյանցը։ 

Նրա խոսքով՝ հնարավոր է, փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել, որ հակահայկական կամ հակաուզբեկական սադրանքի նպատակով որպես «զանգվածային ծեծկռտուք» է ներկայացվել։