«Սասնա ծռեր 14-ի» գործով դատական նիստի ժամանակ զինված խմբի անդամները դատավոր Արտուշ Գաբրիելյանին ներկայացան որպես ապստամբներ: Իսկ երբ դատավորը հասավ ծննդյան տարեթվին Սեդրակ Նազարյանը նշեց, որ երկու ծննդյան տարեթիվ ունի, երկրոդ ծնունդը եղել է 2016-ի հուլիսի 31-ին, երբ փրկվեց իշխանության մահափորձից: 

Խմբի անդամ Արմեն Բիլյանը հրաժարվեց պատասխանել դատավորի հարցերին: Իսկ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ ինքը ամբաստանյալ չէ. «Ամբաստանյալը Սերժ Սարգսյանն է իր բանդայով»: 

Աշոտ Պետրոսյանը եւս ներկայացավ որպես ապստամբ եւ դատավորի մյուս հարցերին պատասխանում էր, թե ոչինչ չի հիշում: