ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Ռուսաստանին մեղադրել է Արեւմտյան Բալկաններում ժողովրդավարությունը խաթարելու ու ուժի միջոցով միջազգային սահմանները փոխելու փորձերի մեջ, հայտնում է Associated Press-ը։
Ելույթ ունենալով Չեռնոգորիայի մայրաքաղաքի Պոդգորիցայում Ամերիկա- Ադրիատիկ խարտիայի գագաթնաժողովին՝ Փենսը հայտնել է, որ եվրոպացիները «պետք է վճռական ու անզիջում լինեն այն ագրեսիայի հանդեպ, որը բխում է անկանխատեսելի երկրից, որը Արեւելքից է ստվեր գցում»։
Փենսը նաեւ Մոսկվային մեղադրել է 2016-ի հոկտեմբերին Չեռնոգորիայում պետհեղաշրջման փորձի մեջ՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը խանգարելու նպատակով։Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքները։ Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցել է այս տարվա հունիսին։




























