Մենք ավարտել ենք 5 պատերազմ՝ շնորհիվ մաքսատուրքերի: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես այդ երկրներին հայտարարեցի. «Եթե շարունակեք պատերազմել, ձեզ վրա 200 տոկոսանոց մաքսատուրք կսահմանենք», և նրանք դադարեցրին: Հավանաբար, պետք է նույն կերպ վարվենք Ուկրաինայի և Ռուսաստանի դեպքում»,- նշել է նա: