Քենիայի Լամու շրջանում «Ալ Շաբաաբ»-ի զինյալները կրակ են բացել ուղեւորատար ավտոբուսի ուղղությամբ: AP-ի փոխանցմամբ՝ երեք մարդ է զոհվել:
Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին: Ահաբեկիչները դարանակալել են եւ կրակ բացել ավտոբուսի ու ոստիկանական ավտոշարասյան ուղղությամբ:
Վերջին շաբաթների ընթացքում «Ալ Շաբաաբ»-ն ավելի հաճախակի է հարձակումներ գործում Լամու եւ Մանդերա շրջաններում՝ սպառնալով խափանել հաջորդ շաբաթ Քենիայում նախանշված ընտրությունները:




























