ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց երկու տարի առաջ Դոնալդ Թրամփը համաձայնել է նկարահանվել «Շնաձկների փոթորիկ» ֆիլմի երրորդ մասում՝ երկրի նախագահի դերում, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Նշվում է, որ նախապես ԱՄՆ նախագահին մարմնավորելու համար հրավիրել էին Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինին։
Դրանից հետո կինոնկարի հեղինակներից Յեն Զիրինգն առաջարկել է Թրամփի թեկնածությունը։ «Դոնալդն ասաց՝ այո՛»,- հայտարարել է Դեւիդ Լեթը՝ Asylum կինոընկերության հիմնադիիրներից մեկը, որը զբաղվում է ֆիլմի նկարահանումներով։
Նրա խոսքով՝ Թրամփը հիացած էր այդ մտքից։ Նշվում է, որ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում պայմանագիր է ստորագրվել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել։ Ուստի, միլիարդատիրոջ փաստաբանը հայտարարել է, որ ֆիլմի նկարահանումների համար «դա լավագույն ժամանակը չէ»։




























