Արարատի մարզում 25-ամյա կինը հայտնվել է դատարանում նախկին սկեսրայրին ծեծելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 25-ամյա կինն իր երեխաներին վերադարձնելու հարցի շուրջ Արարատի մարզի գյուղերից մեկում վիճել է իր նախկին սկեսրայրի հետ: Վիճաբանության ընթացքում կինը ծեծել է նրան՝ ձեռքով հարվածելով և ճանկռելով նրա գլխի և դեմքի հատվածներին:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Գործն ուղարկվել է դատարան:



























