Մեքսիկայի իշխանությունները հայտնել են գողացված կոնտեյները հայտնաբերելու մասին, որում ռադիոկատիվ նյութեր կան։ Այս մասին ասվում է երկրի քաղաքացիական պաշտպանության գծով ազգային համակարգող Լույս Ֆելիպե Պուենտեի հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռադիոկատիվ նյութերով կոնտեյները հայտնաբերվել է Նուեւո Լեոն նահագում։ Հաստատված է, որ հափշտակված ռադիոկատիվ աղբյուրը անվտանգ տեղում է... Բնակչության համար ոչ մի վտանգ չկա»,- Twitter-ում գրել է Պուենտեն։
Ավելի վաղ Մեքսիկայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ կոնտեյները գողացել են երկրի հյուսիսում՝ Նուեւո Լեոն նահանգում։



























