Փհենյանի դեմ ԱՄՆ-ի ընդունած նոր միակողմանի պատժամիջոցները «միջազգային իրավունքի տեսանկյունից անթույլատրելի խուլիգանություն են»։ Սինհուայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում հերթական անգամ միակողմանի պատժամիջոցների մասին օրենք են ընդունել ինքնիշխան պետությունների դեմ, ինչը հակասում է ՄԱԿ-ի Կանոնակարգին եւ միջազգային իրավունքին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներսում կիրառվող օրենքներին՝ միջազգային հարաբերությունների հետ կապված։

«ԱՄՆ-ի պատժամիջոցներն անիրականանալի են, դրանք միայն կկրկնապատկեն ԿԺԴՀ-ի բանակի ու ժողովրդի աննկուն ոգին, կամրապնդեն երկրի պաշտպանունակությունը»,- հավելել է նա։