Կամբոջայի վարչապետ Հուն Սենը չի ցանկանում, որ ԱՄՆ-ում ծնված իր թոռնիկն ամերիկյան անձնագիր ունենա, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով՝ իրեն անհանգստացնում է այն, որ իր 14-ամյա թոռը կարող է ԱՄՆ-ի զինվոր դառնալ։ Հուն Սենը նշել է, որ միջոցներ է փնտրում, որպեսզի թոռնիկը հրաժարվի ԱՄՆ-ի քաղաքացիությունից։ «Ես փորձում եմ միջոցներ գտնել, որ իմ թոռը հրաժարվի ԱՄՆ-ի քաղաքացիությունից, քանի որ ԱՄՆ-ն կարող է պատերազմ սկսել որոշ երկրների դեմ եւ իմ թոռնիկից կպահանջեն լինել ԱՄՆ-ի զինվորը»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Թոռը ծնվել է, երբ նրա ծնողները Միացյալ Նահանգներում են սովորել։ 64-ամյա Հուն Սենն ու նրա կինը՝ Բուն Ռանին, 6 երեխա ունեն՝ ներառյալ մեկ որդեգրված աղջիկ, որից, սակայն, հետագայում հրաժարվել են։