Թուրքիայի Էդիռնե նահանգի Սուլթանշահ գյուղում Սալիմ Յ.–ն ծեծել է շանը եւ մոտոցիկլետից կապած քարշ տվել փողոցներով։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Էդիռնեի Սուլթանշահ գյուղի բնակիչներն ահազանգել են ոստիկանություն՝ հայտնելով, որ Սալիհ Յ.–ն հարեւանի հավը ուտելու համար դաժանորեն ծեծել է շանը, կապել մոտոցիկլետին ու քարշ տվել գյուղի փողոցներով։
Բնակիչները հայտնել են, որ չեն կարողացել Սալիհի ձեռքից ազատել շանը։ Ավելի ուշ, իրավապահները շանը վերցրել ու հանձնել են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող գրասենյակին։
Բնակիչները դատական հայց են ներկայացրել սեփական շանը տանջած Սալիհի դեմ։



























