Իրաքյան զորքերը երկրի արեւմտյան Ռամադի քաղաքում զանգվածային գերեզման են հայտնաբերել։ AFP-ն հաղորդում է, որ գերեզմանում 40 մարմին է հայտնաբերվել՝ գլխից հրազենային վնասվածքի հետքերով։ Ենթադրաբար, նրանց բոլորին մահապատժի են ենթարկել «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք 2014 թվականին զավթել էին քաղաքը։ 

Իրաքի զորքերին հաջողվել է քաղաքն ազատագրել 2015 թվականի դեկտեմբերին։