Վատիկանը Վենեսուելայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել նորընտիր Սահմանադիր ժողովի գործունեությունը։ Վատիկանի պետքարտուղարի հայտարարության մեջ պարունակվում է «բոլոր քաղաքական գործիչներին, մասնավորապես կառավարությանն» ուղղված կոչ՝ ապահովել մարդու իրավունքների, հիմնական ազատությունների ու գոյություն ունեցող սահմանադրության հանդեպ հարգանքը, հայտնում է AFP-ը։
Վատիկանը նաեւ կոչ է անում «կանխել կամ դադարեցնել ընթացիկ նախաձեռնությունները, օրինակ նոր Սահմանադիր ժողովը, որը հաշտեցումն ու խաղաղությունը խրախուսելու փոխարեն ստեղծում է լարվածության մթնոլորտ»։
«Սուրբ գահը կոչ է անում Վենեսուելայի հասարակությանը՝ խուսափել բռնության ցանկացած ձեւերից ու անվտանգության ուժերին առաջարկում է զերծ մնալ ուժի անհամաչափ կիրառումից»,- նշվում է հայտարարության մեջ։




























