Թուրքիայում դատարանը մերժել է գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդթների փաստաբանի միջնորդությունը քննչական մեկուսարանից ազատ արձակվելու մասին։ Կալանքի տակ է հայտնվել նաեւ Շթոյդթների շվեդ գործընկեր Ալի Գարավին ու եւս վեց թուրք իրավապաշպաններ, որոնք կալանավորվել են գերմանացու ու շվեդուհու հետ միասին, հայտնում է DW-ը։
Ստամբուլի 11-րդ քրեական դատարանը որոշել է, որ առկա ապացույցները «բավականին լուրջ են», որպեսզի մեղադրյալներին մինչեւ դատավարություն կալանքի տակ պահեն։ Պետեր Շթոյնդթները, Ալի Գարավին, Amnesty International –ի թուրքական բաժանմունքի ղեկավար Իդիլ Էսերն ու եւս մի քան մարդ ձերբակալվել են հուլիսի 5-ին Ստամբուլում՝ «Թվային անվտանգությունը եւ տեղեկատվական կառավարումը» դասընթացի ժամանակ։ Նրանց մեղադրում են անանուն ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեջ ։
Շթոյդթների ձերբակալությունը մինչ այդ կոշտ դատապարտել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան։ Գերմանիայում Թուրքիայի դեսպանին այդ միջադեպի կապակցությամբ կանչել էին ԱԳՆ Բեռլինում։ Դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը «անհեթեթ» է անվանել այդ մեղադրանքները ու ԵՀ-ին կոչ է արել վերանայել Թուրքիային ԵՄ-ի վճարների մասին հարցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանավորված է Die Welt գերմանական պարբերականի թղթակից Դենիզ Յուջելը։




























