Բերքլիում Քալիֆորնիական համալսարանի գիտնականները Նեպտունի վրա հսկայական մրրկային համակարգ են հայտնաբերել։ Սուպերմրրիկի չափսերը համեմատելի են Երկրի հետ, հայտնում է Lenta-ն։
Հայտնագործության հեղինակը ասպիրանտ Նեդ Մոլթերն է, որը գիտական աշխատության համար օգտագործել էր Կեկի աստղադիտարանի հեռադիտակը։ Նա դիտարկումներն իրականացրել է մթնշաղին, քանի որ համարում էր, որ որոշ աստղադիտական օբյեկտներ լավ տեսանելի են ոչ միայն գիշերը։ Նա տեսել է , որ Նեպտունի հասարակածի մոտակայքում առաջացել է վառ բիծ, ինը հազար կմ տրամագծով։
Սովորաբար մրրիկները առաջանում են մոլորակի բեւեռներին մոտ, իսկ հասարակածային մասը համեմատաբար հանգիստ է համարվում։ Գիտնականները նշում են, որ մրրկային համակարգը լավ տեսանելի էր, իսկ դրա պայծառության գագաթնակետը հունիսի 26-հուլիսի 2 ժամանակահատվածում էր։




























