Նորվեգիայում հայտնաբերվել է կեռնեխների ազգի ներկայացուցիչ սպիտակունքը, որը սառույցի մեջ է մնացել 4․2 հազար տարի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թռչունին հայտնաբերել են Օպդալա սարերում։ Նշում են, որ թռչունը լավ վիճակում է պահպանվել։ Հիմա գիտնականները պետք է հետազոտեն, թե կենդանու ներքին օրգանների որ մասն է պահպանվել։

«Այն, որ թռչունը չորս հազար տարեկան է, իսկապես աներեւակայելի է թվում։ Մենք դեռ երբեք չենք տեսել, թե ինչպիսին են չորս հազար տարեկան թռչունի ներքին օրգանները»,- ասել է նորվեգացի հետազոտող Յորգեն Ռոսվոլդը։

Գիտնականները ենթադրում են, որ թռչունին չորս հազար տարի առաջ կուղխը կամ աղվեսն է բռնել։  «Մենք գիտենք, որ կուղխերը սառույց են օգտագործում, որպեսզի սնունդը պահպանեն ամռանը։ Այս կեռնեխին կարող էր սառույցի մեջ պահել կուղխը, եւ մենք միայն հիմա ենք նրան հայտնաբերել»,- հավելել է Ռոսվոլդը։