ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել չորս մարդու, ում կասկածում են Սպիտակ տնից տեղեկությունների արտահոսքին առնչություն ունենալու համար, հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը, փոխանցում է BBC-ը։
Սեշնսի խոսքով, նրանց մեղադրում են գաղտնի տեղեկություններ հրապարակելու ու օտարեկրյա հետախուզության աշխատակիցների հետ շփումների համար։ Այդ մարդկանց անունները դեռ չեն հայտնում։
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Սպիտակ տնից անհավանական քանակության տեղեկություններ են արտահոսում, հայտնել է Սեշնսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա խոստացել է ուժեղացնել պայքարը նախագահի վարչակազմից գաղտնի տեղեկությունների ապօրինի հրապարակման խնդրի դեմ։ «Ես համամիտ եմ նախագահի հետ ու վճռականորեն դատապարտում եմ այդ անհավանական քանակության արտահոսքերը, որոնք խանգարում են կառավարությանը պաշտպանել մեր երկիրը»,- հայտնել է Սեշնսը։
«Մենք կոշտ դիրքորոշում ենք զբաղեցնում՝ կանոնավոր արտահոսքերի այդ մշակույթին պետք է վերջ տալ»,- ասել է Սեշնսը՝ սպառնալով, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ապագայում մտադիր է ավելի ակտիվ քրեական գործեր նման դեպքերում։
Նրա խոսքով հունվարից սկսած վարչակազմից «արտահոսքերի» մասին հետաքննությունների թիվը եռապատկվել է, ինչը վկայում է գաղտնի տեղեկությունները մամուլին ու նույնիսկ ոչ բարեկամական երկրների հետախուզություններին հայտնելու դեպքերի զգալի աճի մասին։
Գլխավոր դատախազը նաեւ հայտնել է, որ մտադիր է վերանայել մամուլին ներկայացվող դատական հարցումների գործող կարգը՝ այդ թվում աղբյուրները բացահայտելու պահանջը, որպեսզի հնարավոր լինի հավասարակշռել մամուլի ազատության սկզբունքները եւ ազգային անվտանգության աջակցության անհրաժեշտությունը։
Ամենայն հավանականությամբ, այդ քայլը կառաջացնի ամերիկյան լրատվամիջոցներից շատերի վրդովմունքը, որոնք գրեթե ամեն օր արտահոսքի հիման վրա հրապարակում են թեժ նորություններ՝ Սպիտակ տանը դնելով անհարմար դրության մեջ։
Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Դեն Քոութսը այդ նույն մամուլի ասուլիսի ժամանակ նախազգուշացրել էր, որ իր գերատեսչությունը նույնպես մտադիր է պայքարել արտահոսքի դեմ։




























