Հարավ-արեւելյան Ասիայի ԱԳ նախարարներըկոշտ քննադատել են Հյուսիսային Կորեային՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ։ AP-ի փոխանցմամբ, ԱՍԵԱՆ-ի 10 երկրների ԱԳ նախարարները համապատասխան հայտարարություն են ընդունել Մանիլայում հանդիպման շրջանակում;
Հայտարարության մեջ նախարաները լուրջ մտահոգություն են հայտնել Կորեական թերակղզում աճող լարվածության կապակցությամբ, նշելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից մեծ հեռահարության հրթիռների փորձարկումը «լրջորեն սպառնում է» գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը։
Նրանք Հյուսիսային Կորեային կոչ են արել հետեւել ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերին՝ նրանց միջուկային ծրագրի մասին ու դրական ներդրում անել տարածաշրջանային խաղաղության մեջ։




























