Օգոստոսի 5-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Վաղարշապատ» ԲԿ-ից դատապարտյալ Մ. Կ.-ի վերադառնալուց հետո վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության: Նրա մոտից հայտնաբերված ծխախոտի տուփից հայտնաբերվել եւ առգրավվել է սեւ գույնի, 7,5 գրամ քաշով եւ 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:



























