Բելգիան, հավանաբար, կարգելի թագավորության տարածքում Թուրքիայում մահապատիժը վերականգնելու հարցով հանրաքվեն, եթե թուրքական իշխանությունները որոշեն այդ հարցի շուրջ հանրաքվե կազմակերպել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով RTBF հեռուստառադիոընկերությունը։

«Բելգիան պարտավոր չէ հակառակ իր կամքի իր տարածքում հանրաքվե կազմակերպել»,- ասել է վարչապետ Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ միջազգային իրավունքում «գոյություն չունեն օրենքներ, որոնք Բելգիային պաշտոնապես կհարկադրեն սփյուռքին թույլ տալ իր տարածքում մասնակցել հանրաքվեին, որը տեղի է ունենում նրա ծագման երկրում»։